Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչքան էլ զարմանալի թվա Գրիգորի Խաչատուրովի հետ կապված ես առանձնացնում եմ գիտական, կրթական և սիմվոլիկ ոլորտները։ Այս մասին Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Առաջին հերթին Խաչատուրովը այն գեներալներից է, ով դուրս է եկել անկախ Հայաստանի կրթական-ռազմական ուսումնարաններից և փաստորեն Հայաստանի անկախ հանրապետությանը ծնունդ տված գեներալներից մեկն է, կրթություն տված գեներալներից մեկն է։ Խաչատուրովը գիտական ռազմարվեստի գիտակ է։ Խոսքը մի գեներալի մասին է, որը ունի ռազմարվեստի բոլոր հմտությունները, տիրապետում է դրան գիտական առումով և դա կիրառել է պրակտիկայում՝ լինելով հաղթած գեներալ։ Խաչատուրովը համեստ գեներալ է, նման է այն բոլոր մեր իմացած ու չիմացած հերոսներին, որոնք երբևէ իրենց կուրծքը չեն ծեծել ինչ-որ քայլի, արարքի, հերոսության համար։ Նա հերոս, բայց համեստ գեներալ է և արժանի է, որպեսզի հասարակությունն ու սերունդները ճանաչեն որպես սիմվոլի, որը հայկական ռազմարվեստի և հայկական բանակի բոլոր դրական տրադիցիաները իր մեջ է ներառում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ սիմվոլների պատերազմում, երբ թշնամին ստեղծում է իր համար նոր սիմվոլներ, այս պահի իշխանությունները հեռացնում են մեր իսկ սիմվոլներին՝ նրանց մեղադրելով տարատեսակ, չհիմնավորված մեղքերում․
«Ստեղծվել է մի այնպիսի բարոյական մթնոլորտ, որ հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին։ Սա իրոք համազգային աղետ է, որ մենք ապրում ենք աննման «արժեքների» շրջանակում»,- ասաց նա։