Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է որոշում` հաստատել երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
«Երեխաների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը բխում է ՀՀ Նախագահի «Դեպի ապահով Հայաստան» 2013թ. նախընտրական ծրագրի որոշման դրույթներից, և նպատակ է հետապնդում նախատեսվող միջոցառումների իրականացման օգնությամբ ամբողջ տարածքում բարելավել երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման արդյունավետ կազմակերպումը, որակի շարունակական կատարելագործումը, ինչպես նաև նպաստել առողջապահական գործոնով պայմանավորված մանկական մահացության կրճատմանը:
Երեխաների և դեռահասների զարգացման և առողջության կարգավիճակը զգալի չափով կանխորոշում է հասարակության ապագա բարեկեցությունը, հանդիսանում տնտեսական և սոցիալական կայուն զարգացման գրավական: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հանգեցրին դեմոգրաֆիկ ցուցանիշների վատթարացմանը, իսկ 90-ական թվականներին հաջորդող տարիներին բնակչութ¬յան ծանր ապրելակերպն իր անդրադարձն ունեցավ նաև երեխաների առողջության ցուցանիշների վրա: Ռազմավարության ակնկալվող արդյունքներով նախատեսվում էր կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը 30%-ով` 2006թ. 13,9‰ ելքային ցուցանիշի նկատմամբ:
Ըստ ԱՎԾ-ի հրապարակած նախնական տվյալների, 2015թ. հաջողվել է կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը մինչև 8,8‰, նվազեցնելով այն 36,7%-ով: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունները դարձնել առավել համաչափ և նպատակային, մարդկային ներուժը և նյութական ռեսուրսները օգտագործել օպտիմալ և թիրախավորված, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և մատչելիությունը, արդյունքում` կրճատել մանկական մահացությունը, բարելավել երեխաների և դեռահասների առողջությունը բնութագրող հիմնական ցուցանիշները, կանխարգելել հաշմանդամությունը, խթանել առողջ ապրելակերպը, նպաստել երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, բարեկեցության և կյանքի որակի բարձրացմանը: