կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-08 12:35
Հասարակություն

Մանկական մահացության դեպքերը նվազել են, մայրականինը` նույնը մնացել

Մանկական մահացության դեպքերը նվազել են, մայրականինը` նույնը մնացել

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2016-ի 10 ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշները, նշեց, որ Հայաստանում նվազել են 0-1 և 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահացության 257 դեպք` նախորդ տարվա 279-ի փոխարեն, իսկ 0-4 տարեկան երեխաների դեպքում 298 մահացության դեպք է եղել` նախորդ տարվա 333-ի համեմատ: Այսինքն` 1000 բնակչի հաշվով 0-1 տարեկան երեխաների մահացության թիվը կազմում է 8,6 պրոմիլ, իսկ 0-4 տարեկան երեխաների դեպքում` 10 պրոմիլ:

«Ինչ վերաբերում է մայրական մահացություններին, ապա պետք է ուրախությամբ ասեմ, որ դեպքերը չեն ավելացել: Այս տարի գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, որից մեկը` ժամկետի բացթողումով, այսինքն` մահը գրանցվել է նախորդ տարի, բայց այս տարի ենք գրանցել այն` ինչ-ինչ խնդիրների պատճառով: Այսինքն` այս տարի ունեցել ենք 7 դեպք` նույնչափ, որքան նախորդ տարի»,- ասաց Կույումջյանը: