Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ալյուրի հարստացման ծրագիր գործում է աշխարհի ավելի քան 82 երկրում, ավելին` խորհրդային տարիներին մեզ մոտ նույնպես փորձարկվել և իրագործվել է: Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ, 2000 թվականից սկսած, նախարարությունը Հայաստանում հետազոտություններ է իրականացրել եւ պարզել, որ հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների ու հղի կանանց օրգանիզմում, հիմնականում երկաթի քանակության պակասով պայմանավորված, սակավարյունություն կա:
«Մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 37 տոկոսի և վերարտադրողական տարիքում գտնվող կանանց 27 տոկոսի մոտ մոտ սակավարյունություն կա: Մեզ մոտ 4 անգամ գերազանցում է նաև նյարդային խողովակի արատով ծնված երեխաների թիվը, ինչը նույնպես սակավարյունության հետևանք է: Վստահեցնում եմ, որ ծրագիրը միտում ունի հանրային շահերն ապահովելու, ծրագրի իրագործմամբ մինչև 5 տոկոս կնվազեն սիրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը»,- ասաց նախարարը: