Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խարբերդի (թուրք․ անվանումը՝ Էլազըղ) թանգարանային վարչության համակարգմամբ հայկական Բյուրակնի (թուրք․ անվանումը՝ Բինգյոլ) Նորիկ հողաբլրում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են 4500-ամյա հնությամբ կուժեր։ Այդ մասին հաղորդում է «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ Էլազըղի թանգարանի տնօրեն Զիյա Քըլըչի ղեկավարության տակ և Ֆըրաթ համալսարանի հնագիտության բաժնի վարիչ՝ դոկտոր Աբդուլքադիր Օզդեմիրի գիտական խորհրդատվությամբ Բինգյոլի Սոլհան գավառի Մուրադ գյուղում գտնվող Նորիկ հողաբլրում կատարված պեղումների արդյունքում բազմաթիվ գտածոներ են հայտնաբերվել։ Դրանց շարքում կան նաև 4500-ամյա հնությամբ կժեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նորիկ հողաբլրի վրա կատարված պեղումների շնորհիվ ուրարտական շրջանին պատկանող 3․600-ամյա հնամենի բնակավայր էր հայտնագործվել։ Զիյա Քըլըչը լրատվամիջոցներին հայտնել էր, որ 158 հնագետի մասնակցությամբ իրականացված սույն աշխատանքների արդյունքում մինչ այժմ բազմաթիվ գտածոներ են հայտնաբերվել, որոնց շարքում հիշատակման են արժանի հատկապես ուրարտական դարաշրջանի գերեզմանոցից գտնված բրոնզե գոտիները։ Վերջիններիս վրա առկա են ռազմական տեսարաններ։
Թարգմանեց Մելինե Անումյանը