կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 15:21
Տարածաշրջան

Բյուրակնի (Բինգյոլ) Նորիկ հողաբլրում կատարված պեղումների ժամանակ ուրարտական շրջանի բնակավայր է հայտնաբերվել

Բյուրակնի (Բինգյոլ) Նորիկ հողաբլրում կատարված պեղումների ժամանակ ուրարտական շրջանի բնակավայր է հայտնաբերվել

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական Բյուրակնի (թուրքական անվանումը՝ Բինգյոլ) Մուրադ գյուղում գտնվող Նորիկ հողաբլրի վրա կատարված պեղումների շնորհիվ ուրարտական շրջանին պատկանող՝ 3600-ամյա հնամենի բնակավայր է հայտնաբերվել։ Այդ մասին հաղորդում է  թուրքական Gazete Duvar լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը։

Աղբյուրի համաձայն՝ պեղումները ղեկավարող Էլազըղի (Խարբերդ) Թանգարանների տնօրեն Զիյա Քըլըչը լրատվամիջոցներին հայտնել է, որ 158 հնագետի մասնակցությամբ իրականացվող սույն աշխատանքների արդյունքում մինչ այժմ բազմաթիվ գտածոներ են հայտնաբերվել, որոնց շարքում հիշատակման է արժանի հատկապես ուրարտական դարաշրջանի գերեզմանոցից գտնված բրոնզե գոտիները։ Դրանց վրա ռազմական տեսարաններ են առկա։

Նա նաև հաղորդել է, որ այդ գտածոները շուտով կհանձնվեն Բինգյոլի թանգարանին։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net