Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 19-22-ը Երևանում կայանալիք Made in Armenia 2016 («Պատրաստված է Հայաստանում») ցուցահանդեսին ընդառաջ Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացնում է միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ ամբողջ տեղեկատվությանը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Տեղական արտադրողները և ընկերությունները http://madeinarmenia.dfa.am/ կայքում կարող են գրանցվել մասնակցության համար, ծանոթանալ մյուս ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքներին և ծառայություններին։ Կայքում զետեղված է նաև մասնակից ընկերությունների ցանկն ըստ ոլորտների, ինչպես նաև տեղեկատվություն՝ նախորդ տարվա ցուցահանդեսի մասին։
Made in Armenia ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որին տեղական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը և ծառայությունները, արտերկրյա դիստրիբյուտորները գտնում են գործընկերներ և համագործակցության եզրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն, ակնկալվում են հազարավոր այցելուներ Հայաստանից և արտերկրից։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն