կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 10:31
Հասարակություն

Ամեն դպրոց կունենա իր պաշտոնական կայքը

Ամեն դպրոց կունենա իր պաշտոնական կայքը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, որով վերահաստատվում է օրինակելի կանոնադրությունը ՀՀ պետական հանրակրթական հաստատություններում:

Նախորդ նման որոշումը եղել է 2002-ին, որոշման ընդունումը կապված է ինչպես որոշման փոփոխություններով, այնպես էլ այն հիմնախնդիրներով, որոնք այսօր առկա են: Մասնավորապես` երկու կարևոր խնդիր է փորձ արվում լուծել, առաջինը` ներառական կրթության հնարավորություններն են արտացոլվում օրինակելի կանոնադրության մեջ, մյուսը` դպրոցների կառավարման խորհուրդներին և դպրոցի տնօրենի աշխատանքին է վերաբերում: Կա հատուկ դրույթ, որով դպրոցը պարտավորվում է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը:

Ըստ նախարարի` մինչև 2017թ. վերջը պետք է վերանայվեն դպրոցների տնօրենների նշանակման հարցերը, քանի որ հասարակության մեջ կա արդարացի դժգոհություն:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցրեց, թե արդյո՞ք առանձին կայք նախատեսելը հավելյալ ռեսուրս չի ենթադրելու, և հիշեցրեց, որ գործում է dasaran.am կայքը, որում ամեն դպրոց կարող է տեղեկատվություն հրապարակել:

Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ dasaran.am-ն արտացոլում է յուրաքանչյուր դպրոցից տեղեկատվություն, սակայն ամեն դպրոց արդեն ունի իր կայքը:

Վարչապետը հավելեց, որ կայք ունենալն այսօր արդեն մեծ ծախս չէ: