|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանական Քյոլն քաղաքում կրակոցներ են հնչել, տուժել է մեկ մարդ. հայտնում է РЕГНУМ-ը:
Տեղեկության համաձայն` Քյոլնում վիճաբանություն է տեղի ունեցել մեկ տղամարդու և երեք անձանցից բաղկացած խմբի միջև: Տղամարդուն դանակով հարվածել են, նա փորձել է մեքենայով թաքնվել, սակայն նրա ուղղությամբ կրակ են բացել:
Երկու ենթադրյալ հարձակվողները ձերբակալվել են ոստիկանների կողմից։ Հարձակման շարժառիթները դեռևս հայտնի չեն։