|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սփյուռքահայության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի ապամոնտաժումը։
Հուշահամալիրը քանդել են թուրքերի ճնշման ներքո, ինչը ոչ մի կերպ չի խոսում հայերի հետ բարեկամության մտադրության մասին՝ Yerkir.am-ին ասացին հայ համայնքի ներկայացուցիչները։
«Բարիդրացիություն ուզողները մոռանում են, որ թուրքը խաղաղության չի ձգտում ու ամեն միջոց օգտագործում է այդ ժխտողականությունը դրսևորելու համար։ Այս պատմությունը նաև վկայում է, որ Սփյուռքում պահանաջատիրություն կա և ամեն գնով շարունակում ենք պայքարել»,-ասացին նրանք։
Հուշահամալիրի քանդման պատճառաբանությունը նշել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։
«Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։
Աննա Բալյան