կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-12 14:37
Սպորտ

Ես պատրաստ էի գնալ մինչև վերջ. Վլադիմիր Մարգարյան

Ես պատրաստ էի գնալ մինչև վերջ. Վլադիմիր Մարգարյան

Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանն օլիմպիական չեմպիոն Ռոնիել Իգլեսիասի հետ մենամարտի առաջին ռաունդում վնասվածք ստացավ, ինչի պատճառով չկարողացավ շարունակել մենամարտը։

Մենամարտից անմիջապես հետո Վլադիմիր Մարգարյանը խոսեց թե\' վնասվածքի և թե\' իր ինքնազգացողության մասին:

 —Անհասկանալի արագությամբ ավարտվեց մենամարտդ: Ինչպե՞ս ես քեզ զգում:

- Տեսաք, թե ինչ եղավ. մրցակիցս այնքան էլ հզոր չէր, թեև գործող օլիմպիական չեմպիոն էր: Ես լավ էի սկսել։ Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, բայց վատ եմ, քանի որ մենամարտս այդպիսի արդյունքով ավարտվեց: Այնինչ` կարելի էր հաջող մենամարտել։ Ես չէի կենտրոնացել, որ օլիմպիական չեմպիոնի հետ եմ մենամարտում, և պատրաստ էի գնալ մինչև վերջ: Բայց այսպես ստացվեց:

— Մենամարտը սկսեցիր ակտիվհարձակողական ոճովՄի քանի լավ հարված հասցրեցիր:

— Ես հենց այդպես էլ ամեն ինչ պլանավորել էի: Բայց, ավաղ…

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ