|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 80-ամյա գյուղացի է կորել: Yerkir.am-ի հետ զրույցում Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնել էր, որ կորել է 80-ամյա Սեդա Զաքարյանը: Ի դեպ, Գանձաքարը սահմանամերձ գյուղ չէ:
Այսօր` ժամը 09.30-ին, Զաքարյանի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան տատի հավաքած ուրցն էին գտել` քարի տակ պահած: