Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 80-ամյա գյուղացի է կորել: Yerkir.am-ի հետ զրույցում Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնել էր, որ կորել է 80-ամյա Սեդա Զաքարյանը: Ի դեպ, Գանձաքարը սահմանամերձ գյուղ չէ:
Այսօր` ժամը 10.00-ին, Զաքարյանի որոնողական աշխատանքները վերսկսվելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երբ գյուղացիները տեսել էին տատին, նա ասել էր, որ հորթերը կորել են, ինքն էլ փնտրում է, դրանից հետո տատին տեսնողներ չեն եղել: