Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողությունների բազմակողմանի վերլուծության արդյունքներով: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ մանրամասնելով, որ այս ընթացքում առաջնագծում հետևողականորեն և շարունակական կերպով ավելացվում է ինժեներական կառույցների խտությունը, բարձրացվում անձնակազմի անվտանգության և մարտական ապահովման մակարդակը, իսկ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում կատարելագործվում է զորքերի մարտավարական պատրաստականությունը, ըստ որի` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՊԲ-ն, բացի պաշտպանությունից, կիրականացնի նաև այլ մարտական գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք artsakhpress.am-ից:
«Տեխնիկական միջոցներով համալրման շնորհիվ ներկայումս կարողանում ենք գիշերային պայմաններում հետախուզություն իրականացնել անհրաժեշտ խորության վրա: Ձեռնարկվող քայլերին զուգընթաց` շարունակվում են բանակաշինության կատարելագործման աշխատանքները: Շուտով կմեկնարկի բանակային նոր ուսումնական տարին, որի ընթացքում ՊԲ անձնակազմը, բացի պաշտպանությունից, կնախապատրաստվի այլ մարտական գործողություններ վարելուն: Այդ բոլորի հիմքում լինելու է անձնակազմի անվտանգության ապահովումը», - ընդգծել է պաշտպանության նախարար Լ. Մնացականյանը և հավելել, որ այդ առումով բանակում արդեն ստեղծվել են անվտանգության խորհուրդներ՝ հրամանատարի տեղակալների ընդգրկմամբ: