Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Նրանք տղամարդկային տարրական բաներ չունեն, մի օր, եթե զրկվեն պետական պահպանությունից, ասենք՝ զորքին ասում են՝ դռան հետևը սպասեք, հենց ասենք՝ կմտնեք, մի օր զրկվելու եք այդ պետական պաշտպանությունից, այդ ժամանակ, եթե տղամարդ կա ձեր մեջ, որ կարող է խոսել, պատասխան տալ՝ կտեսնենք։ Թաքնվել համազգեստով մարդկանց հետևում և տղամարդ ձևանալ՝ ճիշտ չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի կողմից արտաբերված հայհոյանքին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշոց և ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմության և ՔՊ-ականների միջև։