|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Փաստինֆոն» գրում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելով Էներգետիկայի մասին օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով սահմանադրականության հարցը։
Ըստ Դիմողի՝ սույն դեպքում եռաստիճան դատական համակարգի կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ, փաստացի, բացառվում է վերջինիս իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրականացումը, քանի որ, ըստ տրված մեկնաբանության, կազմակերպության տնօրենը ժամանակավոր կառավարչի առկայության պայմաններում իրավասու չէ տալու լիազորագիր՝ կազմակերպության իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ դատական կարգով պաշտպանելու համար, և նման լիազորությունը վերապահված է ժամանակավոր կառավարչին։
Վիճարկվող դրույթների հետևանքով «ՀԷՑ» ՓԲԸ-ն այլևս չի կարող դիմել դատարան՝ ընդդեմ որևէ վարչական մարմնի կամ այլ անձի դեմ և արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը, իսկ նման հայց ներկայացնելու «անհրաժեշտությունը» որոշելը թողնվել է բացառապես ժամանակավոր կառավարչին, որը «շահագրգիռ չէ» հայց ներկայացնել իրեն նշանակած պետական մարմնի դեմ, այսինքն՝ մեկնաբանությունն իրավաչափ դիտարկելու պայմաններում ստացվում է, որ պետությունը, միջամտելով տնտեսվարողի գործունեությանը, կարող է բացառել նրա՝ պետության և պետական մարմինների, ինչպես նաև երրորդ անձանց դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը:
Դիմողը պնդել է, որ վիճարկվող դրույթը, այդ թվում՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, ոչ միայն խախտում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները, այլև հակասում է Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին:
ՍԴ-ն, սակայն, որոշել է մերժել գործի քննությունը՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։