|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել ու պարգևատրել է ավտովթարի ականատես դարձած 3 դպրոցականներին՝ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար:
«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,-ասել է մարզպետը:
Նա տղաներին հորդորել է լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքերը ծառայեցնել հանուն երկրի զարգացման: Ա. Ղուկասյանը տղաներին պարգևատրել է շնորհակալագրերով և նվերներով:
Հիշեցնենք, որ երեկ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը և Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Տիգրան Մարկոսյանը Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն էին ցուցաբերել: Աշակերտները, այդ պահին գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: