Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի և Քուվեյթի հարաբերություններում արձանագրված էական առաջընթացի կապակցությամբ և բարձր գնահատել Քուվեյթի դեսպանի անձնական ներդրումը երկկողմ կապերի սերտացման ու խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ալ-Քաբանդիին կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը հնարավորություն է տալիս ընդլայնել հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը և շարունակել տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված համատեղ ջանքերը:
Քուվեյթի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին բարձր գնահատականի և արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր աշխատանքով արել է ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերություններում մեծ հետք թողնելու համար ու միշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը: Պարոն Ալ-Քաբանդիի խոսքով՝ երկու երկրների միջև ձևավորվել է սերտ համագործակցություն, որը կշարունակի զարգանալ և ամրապնդվել: