|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:
Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում: