|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Կանադայի իշխանությունների ու ժողովրդի ցուցաբերած զորակցությանը Հայաստանին, ինչպես նաև հատուկ գնահատանքով խոսել Կանադայի հայ համայնքի մասին՝ կարևորելով նրանց գործուն դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Իր հերթին դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության ու անցնող տարիներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունն ու տպավորությունները՝ արձանագրելով, որ իր հետ տանում է լավագույն հիշողություններ հայ ժողովրդի և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ։
Զրույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին հաջողություններ է մաղթել իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ: