|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ araratnews.am կայքը տեղեկություն է հրապարակել, թե իբր տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, որը պայմանավորված է Սասնա ծռերի հետ ընթացող բանակցություններով: Կայքը նաեւ գրել է, թե իբր այս ամենով պայմանավորված էլ այս պահին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է արտահերթ նիստ: Թե որն է նման ապատեղեկատվության հրապարակման իմաստը, թե իբր ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առնվազն տարօրինակ է:
Նշենք, որ մեր թղթակցի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատմեց, որ այսօր նախ առավոտյան 11-ին Խոր Վիրապում ներկա է գտնվել 40 նորագիր դաշնակցականների երդման արարողությանը, այնուհետեւ եղել է Ազատություն ռադիոկայանի հյուրը, իսկ այժմ էլ Արարատի մարզում կուսակցական ընկերների հետ հանդիպմանն է: