|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ընթացող հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել «Anadolu» արդարադատության պալատում աշխատող 110 դատավոր և 99 դատախազ: Ըստ թուրքական «Sabah» պարբերականի`բերման ենթարկված 83 կասկածյալներից 52-ը ձերբակալվել են «զինված կազմակերպության անդամ լինելու», ինչպես նաև «ուժի և բռնության ճանապարհով Թուրքիայի հանրապետության կառավարությանը լուծարելու փորձի» մեղադրանքներով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի Սուլհ կոչվող պատիժների դատարանը օգտվելով Թուրքիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածից, պայմանականորեն բաց է թողել բերման ենթարկված 31 դատախազի և դատավորի: Նշվում է, որ այժմ փախուստի մեջ են գտնվում ևս 11 կասկածյալ:
Ավելի վաղ վերոնշյալ դատախազության ցուցումով «Anadolu» արդարադատության պալատից բերման էին ենթարկվել 39 դատախազ և 71 դատավոր: