կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 14:16
Տարածաշրջան

Ձախողված հեղաշրջումից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներն ազատ կարձակվեն

Ձախողված հեղաշրջումից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներն ազատ կարձակվեն

Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտենիսը հայտարարել է, որ այն  8 թուրք զինվորականները, ովքեր Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան, այս տարվա մայիսի սկզբին ազատ են արձակվելու. տեղեկացնում է Ermenihaber-ը։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի ղեկավարությունն  արդեն 2 տարի է, ինչ Հունաստանից պահանջում է այդ զինվորականների արտահանձնումը, սակայն հունական կողմը մի քանի անգամ արդեն մերժել է թուրքական կողմի պահանջը։  Հունաստանում թուրք զինվորականներն արդեն 18 ամիս անցկացրել են կալանավայրում։

«18 ամիս կալանքի տակ մնալուց հետո այժմ մի իրավիճակ է, երբ որևէ խոչընդոտ չկա նրանց ազատ արձակման համար։ Դա կլինի մայիսի կեսին։ Հունաստանում նրանց դեմ դատավարություն սկսելու մասին պահանջ թուրքական կողմը չի ներկայացրել»,- ասել է հույն նախարարը։

Նա նաև հերքել է այն  մտավախությունները, որ թուրք զինվորականները կարող են առևանգվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես դա ժամանակին եղավ Կոսովոյում։