|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում իշխանությունների ձեռնարկած քայլերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 17-ին Երևանում պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի մահվան: Նման քրեական դրսևորումները համարում ենք անընդունելի, որոնք անմիջական սպառնալիք են հանրապետության քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,- ասել է Զախարովան:
Նա նաև հույս է հայտնել, որ իշխանությունների ձեռնակած քայլերը թույլ կտան մոտակա ժամանակում կարգավորել իրավիճակը, ազատել պատանդներին, իրականացնել միջադեպի ամբողջական քննություն և պատժել մեղավորներին: