կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 10:23
Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից. «Հրապարակ»

Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից։ Ասում են՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել և ավելի չսրել իրավիճակը։ Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու և քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է։

Փոխարենը՝ իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը՝ Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ և քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող և սուր անկյունները հարթող։ Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։