Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը եւ աշխարհահռչակ ջութակահար, Ելիզավետա Երկրորդ թագուհու մրցույթի հաղթող Սերգեյ Խաչատրյանը համաշխարհային կատարողական արվեստի գագաթում հայտնված հայազգի այն երաժիշտներից է, որոնցով կարող է հպարտանալ աշխարհասփյուռ հայությունը. երաժիշտների հաղթանակների կապակցությամբ շնորհավորական խոսք ասելով` նշել է Եվրոպայի հայկական հիությունների հորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ըստ նրա` հայ ստեղծագործ ազգը վերջին հարյուրամյակում աշխարհին տվել է մի շարք հանճարներ, որոնց անունները, սակայն, ավելի շատ հայտնի են եղել մեզ և ցավալիորեն հայտնի չեն դարձել այլոց համար:
«Պետք է հասկանալ, որ վերոհիշյալ մրցույթները և նրանց հաղթողներ անհամեմատելի մեծություններ են էժանագին ու ծիծաղելի շոուներ ներկայացնող այնպիսի մրցույթների կողքին, ինչպիսին ասենք «Եվրատեսիլն» է, որում տարած հաղթանակը գլխապտույտ է առաջացրել մեր հարևանի մոտ»,- ասում է Ա.Գրիգորյանը:
ԵՀՄՖ-ն դիմում է համաշխարհային հայկական բոլոր կազմակերպություններին առաջարկով` միավորենք մեր ուժերը` պրոպագանդելու համար համաշխարհային անուն հանած մեր երաժիշտներին` չխնայելով նրանց գովազդի վրա ոչինչ: