Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակը ՊՊԾ-ում մնում է նույնը. այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում գտնվող լրագրողներին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ հղում անելով ԱԱԾ-ի տարածած այսօրվա հայտարարությանը նշեց, որ երեկ օրվա ընթացքում բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել երկու հոգի՝ մեկը պարեկապահակային ծառայության աշխատակից, մյուսը՝ շտապօգնության մեքենայի վարորդ:
Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ներկայումս համապատասխան միջոցառումները շարունակվում են իրավապահների կողմից: Այս պահին ՊՊԾ շենքում է գտնվում 5 պատանդ ոստիկան: Ըստ Պողոսյանի, երկու կողմերի պահանջները շարունակում են մնալ նույնը: Փոխոստիկանապետը նաեւ հայտարարեց, որ բանակցություններին Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում, առայժմ նրա հետ հանդիպում չի կազմակերպվել:
Երկու կողմի բանակցություններին չի մասնակցում նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության կողմից, ըստ Պողոսյանի, մասնակցում է, «համապատասխան կոնտակտային սպա»:
«Ոստիկանությունն ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները: Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք»,-եզրափակեց Պողոսյանը