Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Yerkir.am-ի խնդրանքով ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյաննանդրադարձավ Իջևանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի պաշտոնանկությանն ու կալանավորմանը:
Հիշեցնենք, որ Ազիբեկյանն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 17-ին և կալանավորվել նույն օրը` ամիսներ առաջ տեղի ունեցած մի հանցագործություն կոծկելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ազիբեկյանին է մեղսագրվում այս տարվա ապրիլի 4-ին «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության դեպքի վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելը:
Հարցին` հավատո՞ւմ եք, որ Ձեր նախկին գործընկերը կարող էր նման հանցանք կատարել, ոստիկանապետի առաջին տեղակալը պատասխանեց. «Հավատն ու համոզմունքն իրավաբանական կատեգորիաներ չեն, նախաքննություն է ընթանում, վարույթն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Ցավով ենք մենք անդրադարձել այդ դեպքին, բնականաբար, մեր գործընկերն է, բայց սպասենք նախաքննության ավարտին: Կա անմեղության կանխավարկած, նախաքննության ավարտին մենք մեր որոշումը կկայացնենք»: