|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների արդյունքում, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, ծառայողական քննություն կիրականացվի, ով մեղավոր է այդ հարցում, անխտիր խստագույնս կպատժվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը` պատասխանելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ ոստիկանության ոչ արդյունավետ քայլերի արդյունքում է, որ Վալերի Պերմյակովը հայ իրավապահների կողմից չի հայտնաբերվել:
«Ես և’ դեպքի օրը, և’ դեպքի հաջորդ օրը հնարավորություն եմ ունեցել դրա մասին խոսելու, այսօր էլ իմ կարծիքը չի փոխվել: Ես նշեցի և այսօր էլ նշում եմ, որ պետք չէ թյուր կարծիք ստեղծել, որ որևէ գերատեչություն, այդ թվում` ոստիկանությունը լավ չի աշխատել: Ընդհակառակը` համագործակցված աշխատել են բոլոր կառույցները, իրավապահ ողջ համակարգը, ես նշեցի՝ մեր բոլոր գործընկերները՝ ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն: Պետք է համադրել և նախաքննությունից ունենալ բոլոր այն տվյալները, նոր դրանից հետո հետևություններ և եզրահանգումներ անել»,- ասաց նա:
Փոխոստիկանապետի խոսքով ՝ դեպքից հետո ստացել են բազմաթիվ ահազանգեր, որոնք բոլորը ստուգվել են: «Ահազանգեր ենք ստացել ոչ միայն Գյումրիում, այլև Արագածոտնի, Արմավիրի մարզում, Երևանից, նաև սահմանապահներին զգուշացվել է ևս մեկ անգամ զգոն լինել: Ոստիկանական կարգախմբերը մանրակրկիտ ուսումնասիրել են տարածքը»: