|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Նորմալ բանակցություններ են ընթանում, եւ հիմա դուք ձեր քայլով ավելորդ լարվածություն եք մտցնում իրավիճակում: Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտա հասած ցուցարարներին, ովքեր ամեն գնով փորձում էին ճեղքել ոստիկանական պատն ու երթով ուղղվել դեպի Էրեբունի` ՊՊԾ գնդի տարածք, վստահեցրեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ցուցարարների պնդմանը, թե իրենք ուզում են գնալ Էրեբունի, որպեսզի այնտեղ ուժ չկիրառվի, փոխոստիկանապետը ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուժ չի կիրառվելու: Նորմալ բանակցություններ են ընթանում: Դուք տեսնում եք, որ բոլորս ենք մտահոգ, ոչ միայն դուք: Տեսնում եք` ոստիկանների, իմ դեմքի մտահոգությունը: Պետք չի լարել իրավիճակը»:
Բանակցություններից հետո ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ: