Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Հայկ Համբարձումյանը Facebook-ում գրում է.
«Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանմունքմ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշվում է, որ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել. «Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից»: Հայտարարությունից երևւում է, որ ըստ էության Ժառանգությունն այս պահին միակ ուժն է, որ չնայած անուղղակի, սակայն աջակցում է զինված ապստամբության միջոցով իշխանափոխությանը: Այնուամենանիվ, սա նոր հայտնագործություն չէր, քանի որ Ժառանգությունը վերջին շրջանում ակտիվ համագործակցության մեջ էր Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների հետ: