կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-01 14:00
Քաղաքական

''Ժառանգությունն'' իր նախընտրական ''պռավալը'' բարդում է ԲՀԿ-ի վրա՞

''Ժառանգությունն'' իր նախընտրական ''պռավալը'' բարդում է ԲՀԿ-ի վրա՞

«ԲՀԿ-ն այս ընտրություններին 2-րդ տեղի համար չի պայքարում, մենք ունենք լիարժեք հնարավորություններ` Երևանի հանրապետական քաղաքապետին փոխելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

 

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության որոշ ներկայացուցիչների այն հայտարարություներին, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, Բաբայանն ասաց. «Եթե «Ժառանգությունն», օդի մեջ խոսելով,  փորձում է ինչ-որ բանի հասնել, ցավում եմ: Իրենց նախընտրական «պռավալը»  ուզում են բարդել նախընտրական շրջանում բարձր վարկանիշ ունեցող կուսացության վրա»,- ասաց նա:

 

Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ ԲՀԿ-ականների հայտարարություներին` Բաբայանն ասաց. «ԶԼՄ-ները փորձում են օդից տեղեկություններ տրամադրել ԲՀԿ-ի վերաբերյալ, պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրանցը չի: Մենք աշխատում ենք ընտրական ցուցակները հստակեցնելու ուղղությամբ: Իրոք, եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ Երևանում մի բնակարանի վրա գրանցված է 25 հոգի, այսօր և վաղը մենք վերջնական ամփոփում կանեք, եթե զգանք, որ այդ խախտումները ազդելու են ընտրությունների վրա, կդիմենք ոստիկանություն: Մենք հասարակությանը կտեղեկացնենք կոնկրետ փաստեր»: