|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անդրադառնալով օրերս քաղաքական տեխնոլոգներից մեկի արտահայտած այն մտքին, թե «Ժառանգությունը» մասնակցել է ՀԱԿ-ի հանրահավաքին էլեկտորատ հավաքելու ակնկալիքով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է. «Եթե մի փորձագետ գտնում է, որ որեւէ քաղաքական ուժ կարող է գնալ այլ քաղաքական ուժի հրավիրած միտինգին` էլեկտորատ հավաքելու, ես ուղղակի այլ ասելիք չունեմ: «Ժառանգությունն» իր էլեկտորատը տեսնում է իր շահառուների մեջ, այսինքն` այն քաղաքացիների, որոնց իրավունքներն ինքը պաշտպանում է, իր էլեկտորատը համարում է այն քաղաքացիներին, որոնք իրենց արժեքային համակարգով եւ գործունեության ձեւով իրենց համապատասխան քաղաքական ուժ տեսնում են «Ժառանգությանը»: Եվ նմանատիպ վերլուծությունը խոսում է միայն իշխանական պատվեր կատարելու մասին»:
Լարիսա Ալավերդյանն էլ ավելացրել է. «Այն տեխնիկումը, որ ինքն ավարտել է` տեխնոլոգ դառնալու համար, լավ կրթություն չի տվել»: