|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ի` ընդդիմություն դառնալու խոսակցություններին խանդով չի վերաբերվում:
«Մենք մրցակից չունենք ընդդիմադիր դաշտում, մեր մրցակիցը միայն իշխանությունն է, եւ ընդդիմադիր դաշտն էլ, ի տարբերություն իշխանության, սահմանափակված չէ, եւ նա, ով կցանկանա, կարող է մտնել ընդդիմադիր դաշտ»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Նրա խոսքով` «Ժառանգությունն» իր գործունեության գիծն ունի եւ իր ճանապարհով է գնում, որեւէ մեկին խանդելու խնդիր նույնպես չունի: «Դաշնակցությունը, որ իշխանությունից դուրս եկավ, կարող ա՞ «Ժառանգության» «հացը» կերավ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: