|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 15-ի ուշ գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել Նիցա քաղաքում, ուր բնակչությունը տոնում էր Բաստիլի գրավման օրը: Բեռնատարը վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը, ապա բեռնատարում գտնվող մարդիկ կրակ են բացել մարդկանց ու ոստիկանության ուղղությամբ:
Ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 84-ի, ևս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:Ահաբեկչություն իրականացրած կասկածյալը նախկինում ներգրավված է եղել գողություն կատարելու և խուլիգանության մեջ: Բեռնատարը վարել է տեղացի բնակիչ, Թունիսից գաղթած 31 ամյա տղամարդ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը միջադեպը ահաբեկչություն է որակել: