|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 12-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվել է Երևանի Կարապետ Ուլնեցու 72 շենքի բնակիչ` 40-ամյա Սեդրակ Փայասլյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները, օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ կատարելով, ստացել են օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է թաքնվում Ս. Փայասլյանը: Վերջինս բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն:
Այսօր Ս. Փայասլյանին ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Օրեր առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում ոստիկանության աշխատակիցները որոնում էին մի քանի երիտասարդի՝ 24-ամյա Սամվել Քոթանջյանին, 26-ամյա Հովհաննես Կարապետյանին, 27-ամյա Ռաֆայել Մնացականյանին, 40-ամյա Սեդրակ Փայասլյանին և 21-ամյա Գոռ Հովհաննեսյանին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ այդ օրը նշված անձինք մասնակցել են վիճաբանությանը, որի ժամանակ էլ Ս. Քոթանջյանն իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ էր արձակել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: