Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի «Միջազգային իրավունք և ժողովրդավարություն» միությունը (MAF-DAD) Թուրքիայի դեմ 200 էջանոց դատական հայց է ներկայացրել: Թուրքական իշխանությունները մեղադրվում են Ջիզրեում պատերազմական գործողություններ հրահրելու և մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական AKsam թերթի կայքի` հայցի մեջ, որպես մեղավորներ, ներառված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալայը և Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Ըստ մեղադրող կողմի՝ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում թուրքական ուժերի կողմից միտումնավոր սպանվել է 178 խաղաղ բնակիչ: Նշվում է, որ Թուրքիայի դեմ պատրաստված փաստաթղթի նախապատրաստման գործում իր մասնակցությունն է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը: Նրա համագործակցությունը գերմանացի իրավապաշտպանների հետ իշխանամետ թուրքական մի շարք լրատվամիջոցներ բնորոշում են որպես դավաճանական: Այդ ամենը որակվում է որպես Գերմանիայի կողմից Թուրքիայի դեմ իրականացվող հերթական քայլ: Հիշեցվում է, որ ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծ էր ընդունել: