Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում լրատվամիջոցների դեմ ուղղված ճնշումները գնալով մեծանում են։ Սրա հետ կապված` մի խումբ լրագրողներ նոր նախաձեռնություն են սկսել, որը կրում է «Ես լրագրող եմ» խորագիրը. լոգո-արշավ է սկսել։ Նշված լոգոն օգտագործվելու է թերթերում և լրատվական կայքերում։
Նախաձեռնության պատրաստած լոգոների վրա գրված է՝ «Գիտեի՞ք՝ լրագրությունը հանցանք չէ» արտահայտությունը թուրքերեն (Biliyor muydunuz? Gazetecilik Suç Değil) և քրդերեն (Hûn Vê Dizanin? Rojnamegerî Ne Suc e)։ Նախաձեռնությունը կոչված է պաշտպանել մամուլի ազատությունը և դառնալ բոլոր նրանց ձայնը, ովքեր ձերբակալվում, բերման են ենթարկվում, սպառնալիքներ ստանում, լռեցվում միայն այն բանի համար, որ կատարում են իրենց գործը, գրում ճշմարտությունը, պաշտպանում ժողովրդի՝ տեղեկացված լինելու իրավունքը, աջակցություն տրամադրում գործընկերներին։
«Ակօս»-ը նախաձեռնությանն օժանդակող առաջին լրատվամիջոցներից մեկն է։ Նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները և թերթերը հետևյալն են` «Ջումհուրիյեթ», «Էվրենսել», «Ազադիյա վելաթ», «Բիրգյուն», «Հալքըն նաբզը», «Օզգյուր գյունդեմ», «Յուրթ», «Թ24», «Պ24», «Բիանեթ», «Հաբերդար», «Դիքեն», «Սենդիկա օրգ», «Ժիյան», « ABC թերթ» , «Ժուռնո», «Դաղ մեդիա», «Սոլֆասոլ», «Իլքե հաբեր» և «ԻՄՋ»։
Նախաձեռնությունը հայտարարության մեջ նշել է. «Անհնար է ժողովրդավարությունից խոսել մի հասարակության մեջ, որի տեղեկացվածության իրավունքը սահմանափակված է։ Մենք աշխատելու ենք ձայնը դառնալ բոլոր նրանց, ովքեր մասնագիտական պարտականություններն իրականացնելու համար կամ մամուլի ազատության կողմնակից լինելու համար բանտախուց են նետվում, լռեցվում են։ Մենք լրագրողներ ենք և բարձրաձայն ասում ենք՝ լրագրությունը հանցանք չէ»։