Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել, մահացած են գտել 37-ամյա կնոջ ու նրա 3 անչափահաս երեխաներին:
Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը Yerkir.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ պատմեց: Նրա խոսքով` երեխաները 5, 14 և 18 տարեկան են եղել: «Դեպքը եղել է երեկ չէ առաջին օրը` գիշերը: Հանցագործն ուզեցել է հետքերը թաքցնել, սակայն Ախալքալաքի շրջանի ոստիկանությունը օպերատիվ միջոցների է դիմել, և մոտ մեկ ժամ առաջ այդ հանցագործությունը բացահատվել է: Ձերբակալվել է տղամարդ: Քիչ առաջ եմ կապվել ոստիկանության հետ և ասեմ, որ շատ հավանական է, որ, բացի մեկից, էլի մասնակիցներ են եղել: Քննությունը գնում է, ոստիկանությունն աշխատում է»,- ասաց Պետրոսյանը:
Նա պատմեց նաև, որ սպանվածները գյուղի` միջին պայմաններում ապրողներ էին: «Ընտանիքի հայրն այս պահին գտնվում է Ռուսաստանում` գնացել է արտագնա աշխատանքի: Նորմալ ընտանիք էր, էդ ընտանիքից ոչ մի վատ բան մենք չենք տեսել: Ձերբակալված տղամարդն էլ նույն գյուղից է, բայց թե ինչի՞ համար է նման ոճրագործություն արել, հայտնի չէ: Գործընթացը հիմա գնում է, կպարզվի»,- եզրափակեց Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը: