|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր վաղ առավոտից Հալեպում սկսվել են սարսափելի հրթիռակոծություններ, բախումներ, պայթյուններ ու հրաձգություն:
Ըստ «Գանձասար»-ի՝ բախումների հետևանքով պողոտաների վրա պայթուցիկ փամփուշտներ են «տեղում»:
Կայքի հաղորդմամբ՝ ժամեր առաջ տեղի ունեցած ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին ցնցվել է:
Պուսթան ալ Քասըր, Մունշիե, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիե, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիեն և այլ շրջանները զինյալ խմբավորումների կողմից ենթակվում են հրթիռակոծման: Խմբավորումները փորձում են թափանցել հատկապես Ճըտեյտեի և Հին Հալեպի շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ է մղել նրանց ներթափանցման փորձերը:
Բնակչությանը հորդորել են մնալ բնակարանների առավել ապահով և պատուհաններից հեռու սենյակներում, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ վտանգներից:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում:

