| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայաստանի կառավարությունը Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված Գայանե Թադևոսյանին մինչև օգոստոսի 16-ը պետք է վճարի մոտ 140 հազար եվրոյին համարժեք դրամ: 
Նշենք, որ Գայանե Թադևոսյանը, ներպետական բոլոր դատարաններով անցնելով և արդյունքի չհասնելով, փաստաբան Արա Ղազարյանի օգնությամբ դիմել էր ՄԻԵԴ: 
Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը իր սեփականության իրավունքին չի իրականացվել օրենքի հիման վրա, եղել է ոչ համաչափ և չի հետապնդել հանրային շահ: 
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ: 
Բացի այս, դիմումատուն պահանջել է 104 մլն 61 հազար դրամ փոխհատուցում՝ նյութական վնասի, 5000 եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի և 4 մլն դրամ՝ կատարված ծախսերի և ծախքերի համար: 
Սակայն, հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները, Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է մոտ 140 հազար եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 3000 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար»,-գրում է թերթը:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: