|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր առավոտյան ժամերին Հալեպում շաբաթվա ընթացքում երկրորդ հզոր պայթյունն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է «Բերիոյ լուրեր»-ը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված պայթյունը տեղի է ունեցել Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող «Աբդըլ Համիդ ալ Զահրաուի» վարժարանի կողքին, որի հետևանքով ֆիզիկական և նյութական ծանր վնասներ են գրանցվել:
Կայքը նշում է, որ պայթյունը եղել է երկրաշարժի ուժգնությամբ, որի հետևանքով ցնցվել է ամբողջ քաղաքը, ընդ որում՝ հայահոծ թաղամասեր:
Պայթյունին հաջորդել են զինված ահաբեկչական խմբավորումների և սիրիական բանակի միջև երկարատև բախումները: Սիրիական բանակը կասեցրել է զինյալների թափանցումը կառավարամետ շրջաններ: Բախումները շարունակվել են ողջ գիշեր` մինչև առավոտյան ժամերը, Համիդիե, Ղասթել, Հարամի և այլ շրջաններում: Տասնյակ զինյալներ են ոչնչացվել: