|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում հայ մեծանուն գործիչներից ևս 3-ն ունեցան իրենց աստղերը: Կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը բացեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի և կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի ու Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր: «Ինձ բախտ է վիճակվել աշխատել և Ալբերտ Յավուրյանի, և Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հետ: Երախտավորներ, որոնք շատ բան են արել ոչ միայն մեր մշակութային կյանքում»,-ասաց մաեստրո Տիգրան Մանսուրյանը: