|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում մի շարք դատավորներ է նշանակելու: Նրանք հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, նախկին կամ ներկա պաշտոնյաների զավակներ, փեսաներ, ազգականներ: Օրինակ՝ ԱԺ նախկին նախագահ, այժմ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի փեսային՝ Արման Օհանյանին, նշանակելու է դատավոր, ամենայն հավանականությամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Արման Օհանյանն իր կարիերան սկսել է որպես հաշվապահի տեղակալ «Մարաշ» ՍՊԸ-ում, այնուհետեւ աշխատանքի տեղավորվել դատական համակարգում՝ աշխատելով որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, իսկ Երեւանի քաղաքացիական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:
5 տարի էլ աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում, եղել է Հայկական կոնյակագործների միության կոորդինատոր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորի օգնական է եղել, ՀՀ նոտարական պալատում՝ աշխատակազմի ղեկավար, 2015թ. հրապարակված դատավորների որակավորման գրավոր քննության արդյունքներով` նա 72 միավորով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Այժմ նրա աստեղային ժամը եկել է»: