|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ 2016 թվականի հուլիսի 04-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքում դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հետիոտն, 2009թ. ծնված տղա երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, որը եղել է 0,65 մլ/գ: Վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է: