|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները: Հունիսի 26-ից հուլիսի 1-ը անցկացված մարզական միջոցառման խաղացանկում ներառված ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի և հրաձգություն մարզաձևերում անհատական և թիմային հաշվարկով հաղթողներին մրցանակներ` գավաթներ, մեդալներ և պատվոգրեր է հանձնել պաշտպանության նախարարը:
Ողջունելով մրցանակակիրներին և մարզական միջոցառման բոլոր մասնակիցներին, Սեյրան Օհանյանը կարևորել է նմանօրինակ համաբանակային միջոցառումները և ընդգծել, որ «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով մրցակցային առողջ մթնոլորտում ամեն տարի զինված ուժերում անցկացվող մարզական մրցումները նպաստում են անձնակազմի առողջության, ֆիզիկական և մարտական պատրաստվածության ամրապնդմանը:
Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն: