Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության ոլորտում լիզինգի ծրագրի մաս կազմող՝ մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորման համար մոնիթորինգ է իրականացվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կառավարության փոփոխությունները:
Նա նշեց, որ ճշտում են՝ որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները։ Այդ նպատակով քարտեզագրել են, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ և որպես չափանիշ ընտրել են 30 կմ հեռավորությունը:
Նախարարը պարզաբանեց, որ 30 կմ-ի դեպքում կենդանու տեղափոխումը կատարում են անվճար։
Այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, 36-ը՝ շուտով գործի։
«Անգամ այս պարագայում կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Մեր առաջարկը հետևյալն է․ այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,-ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
Մանամասն՝ տեսանյութում․