Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի և Ապարանի քաղաքապետի ուղեկցությամբ եղել է Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում, որին մասնակցում էին մարզի մի քանի համայնքների 29 գործատու՝ առաջարկելով 92 թափուր աշխատատեղ:
Նախարար Արտեմ Ասատրյանը շփվել է գործատուների և աշխատանք փնտրողների հետ, ծանոթացել առաջարկվող աշխատանքներին, ներկայացվող պահանջներին:
«Աշխատանքի տոնավաճառը մեր զբաղվածության պետական հաջողված ծրագրերից է, որը հնարավորություն էընձեռում անմիջական շփումների միջոցով աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների միջև կապապահովել, ինչի արդյունքում աշխատանք գտնելու հնարավորություներն ավելի են մեծանում»,-նշել է նախարարը:
Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է Ապարան և Աշտարակ քաղաքներում համալիրսոցիալական կենտրոնների համար նախատեսված շենքային պայմաններին, ընդգծել մարզում կենտրոններստեղծելու կարևորությունը, որոնք քաղաքացիներին մատուցելու են համալիր սոցիալական ծառայություններ:
Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում հանրապետությունում կձևավորվեն շուրջ 55 համալիր սոցիալականկենտրոն:
Նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Փարպի համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացել է ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերից մեկի՝ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի արդյունքներին:
Ծրագրի արդյունքում Փարպի համայնքում իրականացվել է մարզադաշտի բարեկարգում, հանդերձարաններիկառուցում և համապատասխան վերանորոգումներ:
«Վստահ եմ, որ համայնքի բնակչությունը բավականին ոգևորված է ծրագրով, քանի որ պետական ծրագրի շրջանակներում իրականացվել է համայնքային ծրագիր, որը անհրաժեշտ է համայնքի բնակչությանը: Միաժամանակ, ծրագիրը ժամանակավոր զբաղված է դարձրել համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին,ովքեր աշխատանքի դիմաց օրական վարձատրվել են 5 հազար դրամ»,- նշել է նախարարը և հավելել, որ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման խնդիրների լուծման տեսանկյունից ժամանակավոր զբաղվածության լավագույն ծրագրերից մեկնէ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին