| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեք շաբաթ է, ինչ գործում է yeritasardakan.com կայքը, որի միջոցով ցանկացած մարդ կարող է գրքի վաճառքի հայտարարություն թողնել:
Yerkir.am-ի հետ զրույցում կայքի հիմնադիր-համահեղինակ Լեւոն Մանուկյանը նշեց, որ կայքը ստեղծվել է Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի գրավաճառներին օժանդակելու համար:
«Մենք կապվել ենք նրանց հետ, սովորեցրել, թե ինչպես են կայքում գրանցվում, գրքի վաճառքի հայտարարությունը մուտքագրում: Արդեն շուրջ 750-800 անուն գիրք է վաճառքի ներկայացված: Մենք ցանկանում էին վիրտուալ տոնավաճառ ստեղծել: Մեր նպատակն է խթանել գրքի վաճառքի մշակույթի հաստատմանը եւ ընթերցողների թվի ավելացմանը»,- ասաց Մանուկյանը:
Ըստ նրա` կայքի հիմնադիրները, սեփական նախաձեռնությամբ, այսկերպ նաեւ Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքին են փորձել իրենց մասնակցությունը ցուցաբերել:
Ի դեպ, կայքում գրանցվելն անվճար է, եւ կայքը շահույթ չի հետապնդում: