|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. գրում է Yerkirmedia.am-ը` մեջբերելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքը` ուղղված լրագրողներին:
«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, եւ Բուենոս Այրեսի Մայր տաճարում մենք խաչքար ենք տեղադրել՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության: Ես չգիտեի այդ երեւույթը նկարագրող այլ բառ: Երբ ես եկա Հռոմ, լսեցի այլ բառակապակցություն՝ «մեծ չարիք» կամ «մեծ ողբերգություն», եւ ինձ ասում էին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է: Բայց ես միշտ էլ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցյալ դարում՝ Հայոց ցեղասպանությունը, ապա` Հիտլերի իրագործած ցեղասպանությունը եւ Ստալինի իրագործած ցեղասպանությունը»,- ասել է Հռոմի պապը:
Հունիսի 26-ին քահանայապետն ավարտել է եռօրյա այցը Հայաստան: Ավանդույթի համաձայն՝ Հռոմ վերադառնալու ճանապարհին Ֆրանցիսկոսն ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Պապին ցեղասպանության վերաբերյալ հարց են տվել այն առնչությամբ, որ հունիսի 24-ին Հայաստանի նախագահի նստավայրում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, շրջանցելով ծրագրված ելույթը, երկրորդ անգամ արտասանեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նա ընդգծել է նաեւ, որ եւս մեկ ցեղասպանություն եղել է Աֆրիկայում, բայց 20-րդ դարում տեղի ունեցած «երկու մեծ պատերազմների ուղեծրում» հենց երեք ցեղասպանություն է եղել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում